Ինդոնեզիայի Արևելյան Ջավա նահանգի Սիդոարջո քաղաքում իսլամական դպրոցի աղոթասրահի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն մեկ աշակերտ, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է Jakarta Globe-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

Ըստ նրանց տվյալների, միջադեպը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ, երբ շենքում մոտ 100 մարդ է եղել։ Ընդհանուր առմամբ փլատակների տակից դուրս են բերվել դպրոցի 89 աշակերտ, որոնք բժշկական օգնություն են ստանում առողջապահական հաստատություններում։ Փրկարարները շարունակում են փլատակների մաքրման գործողությունը և որոնում են շենքի բեկորների տակ մնացած տուժածներին։

Նախնական վարկածով, փլուզման պատճառ է դարձել լրացուցիչ հարկերի կառուցումը, ինչի հետևանքով շենքի կառուցվածքը չի դիմացել ավելացած ծանրությանը։