Ինդոնեզիայում իսլամական դպրոցի փլուզումից հետո առնվազն 91 աշակերտ գրեթե երկու օր մնում է փլատակների տակ։ Այս մասին հայտնել են իշխանությունները՝ ուսումնասիրելով դպրոցականների ներկայության գրառումները և անհետ կորածների անհանգստացած ընտանիքների հաղորդագրությունները, հաղորդում է Associated Press-ը։

Ավելի քան 300 փրկարարներ ակտիվորեն աշխատում են չորեքշաբթի առավոտյան փրկվածներին ազատելու համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կառույցը փլուզվել է հարյուրավոր մարդկանց, հիմնականում դեռահաս տղաների գլխին, ովքեր երկուշաբթի օրը ցերեկային աղոթք էին կատարում Արևելյան Ճավա նահանգի «Ալ-Խոզինի» իսլամական գիշերօթիկ դպրոցի աղոթասրահում, որն ապօրինի ընդլայնման էր ենթարկվում։

Առնվազն երեք դպրոցական է զոհվել, ևս 100 հոգի վիրավորվել են, նրանցից շատերը գլխի վնասվածքներ և կոտրվածքներ են ստացել։

Աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը երեքշաբթի երեկոյան վերանայել է փլատակների տակ ենթադրաբար մնացած մարդկանց թիվը՝ 38-ից հասցնելով 91-ի։