Սիրիական բանակի հատուկ ծառայությունները ճնշել են Դամասկոսից 220 կիլոմետր հյուսիս գտնվող Համա քաղաքի հակակառավարական ապստամբությունները: Այդ մասին հաղորդել է տեղական «Սիրիա» հեռուստաալիքը:
Տեղեկության համաձայն, քաղաքում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման բազմաթիվ անդամներ, նրանց մոտ հայտնաբերվել է զենք եւ պայթուցիկ սարքեր:
Փոխհրաձգության հետեւանքով քանդվել են քաղաքի մի շարք թաղամասեր: Համայում անջատվել է էլեկտրականությունը, ինտերնետը եւ բջջային կապը:




























