Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը կորցրել է կոշիկը, երբ փորձել է փրկվել ավստրալական աբորիգենների իրավունքների գազազած պաշտպաններից:

Մոտ 200 ցուցարարներ, որոնք ճամբար էին խփել ի նշան բողոքի Ավստրիալիայի օրը նշելու դեմ, սկզբում ռեստորանների պատուհաններն էին բախում, որտեղ Գիլլարդը հանդիպում էր ընդդիմադիր առաջնորդ Թոնի Էբբոտի հետ: Հետո նրանք հետապնդում էին վարչապետին, քանի դեռ նա չէր նստել մեքենան, իսկ Էբբոտի հասցեին հնչել են գոչյուններ` մեղադրելով նրան ռասիզմի մեջ:

Վարչապետի անձնական թիկնապահը փաստացի հարկադրված է եղել գրկել նրան, որպեսզի իր մարմնով պաշտպանի հավանական վտանգից: Այդ խառնաշփոթում ավստրիացի վարչապետը կորցրել է աջ ոտքի կոշիկը, հաղորդում է AP-ին:

Ավստրիալայի օրը ազգային տոն է Կանաչ մայրցամաքի բնակիչների համար, որը նշվում է ամեն տարի հունվարի 26-ին: Հենց այդ օրը 1788-ին կապիտան Արթուր Ֆիլիպը ափ է իջել Ավստրիալիայում եւ հիմնել առաջին գաղութը` Նոր Հարավային Ուելսը: Ավստրիալիայի համար տոնակատարությունը երբեմն ուղեկցվում է բողոքի ակցիաներով եւ ավստրիալիական աբորիգենների ելույթներով, որոնք հունվարի 26-ը համարում են օտարերկրացիների ներխուժման եւ իրենց տարածքի նվաճման օր: