Վաշինգտոնը, Մոսկվան եւ Փարիզը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացում իրական տեղաշարժ հնարավոր է այն ժամանակ, երբ որոշում կկայացնեն ադրբեջանական եւ հայկական քաղաքական էլիտաները։ Այս մասին Բաքվում անցկացվող «Հարավային Կովկասի անվտանգության խոչընդոտները» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է The Heritage Foundation-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով ղեկավար, քաղաքագետ Արիել Կոենը։
«Եթե նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ պայմանավորվածություն լինի, հարցը կլուծվի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն այս համաեքստում երկրորդական է»,- հայտարարել է Կոենը միջազգային կոնֆերանսի ժամանակ։
Ինչպես նա նշել է, բանակցությունների ավարտի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ «շատ բան կախված է այն բանից, թե որքանով Բաքուն կկարողանա խիղճ արթնացնել թուրք գործընկեների մոտ»։
Փորձագետի խոսքով, մոտ ժամանակներս ղարաբայան հարցում կարելի է տեղաշարժերի սպասել, «սակայն չեմ կարող խիզախել եւ կանխատեսել, որ 2010թ. ընթացքում որեւէ պայմանագիր կսորագրվի։ Բանակցային գործընթացը կշարունակվի, եւ դա արդեն լավ է»։
Բացի այդ, Կոենը հայ-թուրքական մերձեցման երկու վարկած է առաջարկել. առաջինը դրական՝ «Թուրքիան կատարում է իր եղբայրական պարտքը եւ սահմանի բացման գործընթացը կապում ղարաբաղյան հարցի լուծման հետ»։ Եվ բացասականը՝ «Թուրքիան Հայաստանի հետ լուծում է իր խնդիրները՝ մի կողմ թողնելով Ադրբեջանի շահերը, եւ չի կատարում իր եղբայրական պարտքը»,- Trend News-ի հաղորդմամբ հայտարարել է Կոենը։




























