Եվրախորհրդարանի բրուսելյան նստավայրում հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը` կոչ անելով միջազգային հանրությանը թույլ չտալ ապագայում նման ողբերգության կրկնությունը:

Եվրախորհրդարանի նոր ղեկավար Մարտին Շուլցը Հոլոքոստն անվանել է «մարդկության մեծագույն ողբերգություն»: «Ես գերմանացի եմ եւ ծնվել եմ Երկրորդ համաշխարհայինից հետո, բայց ես պատասխանատվություն եմ զգում այդ իրադարձությունների համար: Որպես գերմանացի զինվորի որդի ես Եվրախորհրդարանի հարթակից կոչ եմ անում ապրել խաղաղության եւ համերաշխության ներքո: Հոլոքոստը դա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է պաշտպանել ներկայիս արժեքները»,-հայտարարել է նա:

Հոլոքոստի հիշատակի միջազային օրը նշվում է հունվարի 27-ին: 67 տարի առաջ հենց այդ օրը խորհրդային զորքերը ազատել են Օսվենցիմի մահվան ճամբարի կալանավորներին, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: