Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այսօր` հունվարի 26-ին, դիմել է Ուկրաինայի Բարձրագույն մասնագիտացված դատարան, բողոքարկելով Պեչերյան դատարանի գազի գործով կայացրած որոշումը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Տիմոշենկոյի պաշտպան Ալեքսանդր Պլախոտնյուկը:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս իր լիազորությունները գերազանցելու համար եւ հիմա գտնվում է Խարկովի գաղութում: