Սանկտ Պետերբուրգի մաքսավորները «Պուլկովո» օդանավակայանում ձերբակալել են մի հղի կնոջ, քանի որ նրա փորում հայտնաբերել են ոչ մի այն երեխային, այլեւ մեկ կգ թմրանյութ:

Ինչպես հաղորդում է ՌԴ Հյուսիս-արեւմտյան մաքսային վարչության կայքը, պարզվել է, որ թմրանյութեր տեղափոխող կինը Քուլյաբա քաղաքի բնակչուհի է, ով Սանկտ Պետերբուրգ է եկել Դուշանբեից:

Կնոջն ու նրան դիմավորող տղամարդուն ձերբակալել են: Ավելի ուշ, արդեն հիվանդանոցում,  հայտնի է դարձել, որ կնոջ մարմնում եղել է հերոինով եւ փսիխոտրոպ դեքստրոմետորֆանով լի 80 սրվակ` 866,99 գրամ ընդհանուր զանգվածով:

Ձերբակալվածների դեմ քրգործ է հարուցվել: Ձերբակալված տղամարդը հերքում է իր մեղքի բաժինը:

Սա 2012 թվականին արդեն Պուլկովոյի մաքսավորների կողմից երրորդ դեպքն է, երբ ձերբակալվում են թմրանյութ տեղափոխողներ:

Նախօրեին իրավապահները ձերբակալել էին Տաջիկստանի մի քաղաքացու, ով թռչում էր Դուշանբեից եւ նրա մարմնում հայտնաբերվել էր հերոինի 71 փաթեթ: