Իրանում տեղի ունեցած ավիավթարում զոհվել են Վրաստանի երկու քաղաքացիներ,- հաղորդել է Վրաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը։ Նախարարության տվյալներով, զոհվել են Իրանում վրացական առաքելության ղեկավարի կինը և Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆինանսների ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին, Ղազվին քաղաքի մոտակայքում ընկել է «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ինքնաթիռը։ Այնտեղ եղած 153 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները զոհվել են։
Նշենք, որ ՝ Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի ենթարկվելու մասին լուրը ստանալուց անմիջապես հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դադարեցրել է իր այցը Սպիտակ և վերադարձել մայրաքսղաք։




























