Հայ ազգային կոնգրեսը, վաղը` հունվարի 27-ին, ժամը 13.00-ին արտահերթ քաղխորհրդի նիստ է հրավիրելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ-ի մաս կազմող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհանիսյանը:
Նրա խոսքով, ցուցակների եւ դաշինքների հարց չի քննարկվելու: «Ամենայն հավանականությամբ, վաղը կքննարկվեն ընտրություններին մասնակցության ձեւաչափի հետ կապված հարցերը: Բայց դեռ դաշինքներ եւ ցուցակի հետ կապված հարցեր չեն քննարկվի»,- ավելացրեց Հովհաննես Հովհանիսյանը:




























