Ռիո դը Ժանեյրոյում երեք շենքերի փլուզման հետեւանքով զոհվել է նվազագույնը վեց մարդ: Այդքան դիակներ դուրս են բերվել փլատակների տակից: Եւս վեց մարդ վիրավորվել են, 16 -ը անհետ կորած են համարվում:
Պատահածի պատճառները դեռ պարզված չեն, սակայն իշխանությունները ենթադրում են, որ 20 հարկանի շենքի փլուզման պատճառը դրանում ապօրինի տարվող շինարարական աշխատանքներն էին: Դրա հետեւից փլվել են նաեւ կողքի երկու շենքերը, հաղորդում է AP-ը:
Հիշեցնենք, բազմահարկ երկու շենքը` 20 եւ 10 հարկանի, ինչպես նաեւ նրանց միջեւ գտնվող չորսհարկանի շինությունը, փլուզվել են հունվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում: Շենքերում տարբեր կազմակերպությունների գրասենյակներ էին տեղակայված: Փլուզման պահին ներսում գտնվել են մինչեւ ուշ երեկո աշխատող մարդիկ:




























