Չինաստանը և Սաուդյան Արաբիան հոկտեմբերի երկրորդ և երրորդ տասնօրյակում Սաուդյան Արաբիայում կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ՝ «Կապույտ սուր 2025» անվամբ։
Անցկացվելիք զորավարժությունների մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ծյան Բինը, հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Ծյան Բինը հայտարարել է, որ այս զորավարժությունները կլինեն երրորդը երկու երկրների ռազմածովային ուժերի միջև և, ինչպես սպասվում է, կնպաստեն տեխնիկական և մարտավարական փորձի փոխանակմանը, ինչպես նաև կխորացնեն երկու կողմերի միջև բարեկամական հարաբերություններն ու գործնական համագործակցությունը։





























