Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ չշնորհելու որոշումը «կատարյալ հիմարություն» է անվանել, հաղորդում է РИА Новости-ն։
2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։
«Կատարյալ հիմարություն է։ Թրամփն արժանի էր այս Նոբելյան մրցանակին. այն պետք է շնորհվեր նրան։ Բոլոր պատճառներով։ Հատկապես նույն պատճառներով, որոնցով վերջերս Նոբելյան մրցանակը շնորհվել է բոլորին... Ես լիովին համոզված եմ, որ բոլոր տեսանկյուններից, և հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այս Նոբելյան մրցանակը Թրամփին պետք է շնորհվեր՝ մրցանակը խաղաղության գործընթացին կապելու համար։ Սա կարճատես որոշում է, իսկ Թրամփը շատ բան է արել խաղաղության համար»,- ասել է Լուկաշենկոն ՌԴ Առաջին ալիքին։





























