Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերն այսօր այցելել են իսրայելական բանակի դիրք Գազայի հատվածում, տեղեկացրել է Fox News-ը։
Ամերիկացի երկու պաշտոնյաներին միացել է ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այցի նպատակը հաստատելն էր, որ զորքերի համաձայնեցված դուրսբերումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ գործարքի շրջանակում ավարտված է։





























