Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Facebook սոցիալական ցանցում հայտնել է, որ սկսել է ստորագրահավաք՝ ընդդեմ Եվրամիության ռազմական ծրագրերի։
Նրա վկայությամբ, ըստ Բրյուսելի ներկայացրած ռազմական ծրագրի՝ «Եվրոպան վճարում է, ուկրաինացիները կռվում են, իսկ Ռուսաստանը պետք է թուլանա»։
Օրբանի կարծիքով, Եվրոպան շարժվում է պատերազմի ուղով։
«Մենք չգիտեինք՝ որքան է դա արժենալու և որքան է տևելու։ Բրյուսելում ռազմավարության փոխարեն առաջնորդվում էին միայն երազանքներով։ Դանիայում ես հստակ հասկացրի՝ մենք դա չենք խնդրել։ Այդ պահից սկսած նրանք արշավ սկսեցին Հունգարիայի դեմ։ Գործիքների զինանոցը հսկայական է՝ լրտեսության մեղադրանքներ, կեղծ լուրերով սկանդալներ, իրավական հնարքներ։ Նրանք հանդես եկան մեր դեմ Բրյուսելում և մոբիլիզացրին իրենց ներկայացուցիչներին երկրի ներսում։ Մենք չենք կարող անգործ մնալ։ Մենք պետք է կրկին ցույց տանք, որ հունգար ժողովուրդը պատերազմ չի ուզում։ Հենց այդ պատճառով էլ այսօր սկսում ենք ստորագրահավաք՝ ընդդեմ Բրյուսելի ռազմական ծրագրերի։ Մենք կլինենք ամեն քաղաքում և ամեն գյուղում, որովհետև հիմա մենք բոլոր խաղաղասեր հունգարացիների կարիքն ունենք», — գրել է նա։





























