Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարգադրել է պաշտոնյաներին Toyota ավտոմեքենաները փոխարինել տեղական արտադրության ավտոմեքենաներով:

Ելույթ ունենալով այսօր` հունվարի 27-ին, կառավարության նիստի ժամանակ, նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել տեղական արտադրանքին ցուցաբերվող օգնությունը, որը ստեղծվում է ինդուստրիալ զարգացման ծրագրի շրջանակներում:

«Ի՞նչ ավտոմեքենաներ ենք մենք գնում: Բոլորը գնում են Toyota: Իսկ ինչ է լինելու տեղական արտադրության մեքենաների հետ: Ո՞վ է հետեւելու դրան: Ինչի՞ համար ենք մենք ինդուստրիա կառուցում, եթե ինքներս այն չենք կիրառոււմ»,-բարկացել է նախագահը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱԱՍ-ը: Նա կարծիք է հայտնել, որ կարելի է 3-ից 4 անգամ ավելացնել ավտոմեքենաների արտադրման ծավալները պետական սեկտորի եւ ազգային ընկերությունների պահանջարկի հաշվին: «Կուստանայսկիյ գործարանը հրաշալի ՈՒԱԶ է արտադրում»,-հիշեցրել է նախագահը:

«Նովոստի Ղազախստան»-ը հաղորդում է, որ Նազարբաեւը նաեւ կարգադրել է աշխատողների քանակը պետական ձեռնարկություններում:

Ավելի վաղ Նազարբաեւը նաեւ կարգադրել էր կրճատել բյուջետային ծախսերը` զգուշացնելով նոր միջազգային տնտեսական ճգնաժամի վտանգի մասին: