Ուկրաինա կատարած այցի շրջանակում Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը այցելել է Օդեսայի մարզ, իր Telegram-ալիքում հայտնել է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նա Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեյժպապայի ուղեկցությամբ ծանոթացել է տարածաշրջանի իրավիճակին, քննարկել են թշնամու կողմից քաղաքացիական և կենսական ենթակառուցվածքների շարունակական հրետակոծությունների հետևանքները, էներգետիկ անվտանգության հարցերը և մարզի պատրաստությունը ձմռանը։
«Ռուբեն Բրեկելմանսը ընդգծել է Նիդերլանդների կողմից Ուկրաինային աջակցելու կարևորությունը և նշել, որ նրանք շարունակելու են օգնել ինչպես ուկրաինացի զինվորականներին, այնպես էլ խաղաղ բնակչությանը», նշել է Կիպերը։





























