Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի հրաժարվել բանակցությունների սեղանի շուրջ նստելուց, ապա ստիպված կլինի դրա համար վճարել։

Ըստ նրա, թեև Գազայում ձեռք բերված համաձայնությունը հույս է ներշնչում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցում, սակայն Ուկրաինայում նույնպես անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին։

«Եթե Ռուսաստանը համառորեն շարունակի իր ռազմատենչ դիրքորոշումը և հրաժարվի բանակցություններից, ապա ստիպված կլինի դրա համար վճարել։ Ֆրանսիան դատապարտում է Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների դեմ ուղղված ռուսաստանյան հարվածները, որոնք փաստացիորեն թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը՝ ձմռան նախաշեմին։ Մենք մեր գործընկերների հետ ուսումնասիրում ենք վերականգնման և հիմնական ծառայությունների ապահովմանն ուղղված օգնության տրամադրման հարցը», – նշել է Մակրոնը։

Նրա հավաստիացմամբ, Ֆրանսիան ավելի քան երբևէ աջակցում է Ուկրաինային և լիովին ներգրավված է «Ցանկացողների կոալիցիայի» շրջանակներում։