ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն հանձնարարել է իր հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին առաջնահերթություն տալ ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ մի կողմ դնելով մյուս հարցերը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Իսրայել կատարած այցի ժամանակ՝ Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան) ելույթ ունենալիս։

Թրամփը դիմել է Ուիթքոֆին և իր թիմի մյուս անդամներին, ներառյալ Ջարեդ Քուշներին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ «Նախ պետք է զբաղվենք Ռուսաստանով։ Մենք պետք է վերջ դնենք դրան [ուկրաինական հակամարտությանը]։ Եթե չես առարկում, Սթիվեն, եկ նախ կենտրոնանանք Ռուսաստանի վրա»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից։