ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայր, որտեղ նա, ըստ CNN-ի՝ բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ կանցկացնի Գազայի հարցով համաձայնագրի ստորագրման արարողությանը։
Ինքնաթիռը քաղաք է ժամանել եգիպտական կործանիչների ուղեկցությամբ։
Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն անցյալ շաբաթ հանդիպել են Շարմ էլ Շեյխում՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար։





























