Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել 2028 թվականին։ Ըստ TCH-ի՝ նման կարծիք է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման հրամանատար Դենիս Յարոսլավսկին:
«Երրորդ համաշխարհային պատերազմը շատ մոտ է։ Բրիտանացիները, բարձրագույն ռազմական կաբինետներում, կանխատեսում են Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը 2028 թվականին։ Ուզում ես՝ գնա, ուզում ես՝ մնա, երբ Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի ամբողջ Արևելյան Եվրոպան կրակի մեջ կլինի։ Բալթյան երկրները և Լեհաստանը կբախվեն այն բանին, ինչի հետ հիմա մենք ենք բախվում։ Ռուսաստանը տեղում չի դոփելու»,- կարծում է զինվորականը։





























