Ինչպես գիտեք, մենք հաղթեցինք Առաջին համաշխարհային պատերազմում, Իսրայելի խորհրդարանում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հաղթել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում և հետագա բոլոր պատերազմներում։ Մենք հաղթեցինք բոլոր պատերազմներում։ Իմ բնույթն է վերջ դնել պատերազմներին։ Իսկ եթե Միացյալ Նահանգները մտնի պատերազմի մեջ, մենք կհաղթենք, ինչպես երբեք նախկինում։
Ես չեմ սիրում պատերազմներ։ [...] Հիշում եմ, թե ինչպես բանավեճերի ժամանակ [Հիլարի Քլինթոնն] հայտարարեց. «Նայեք նրան՝ նա կպատերազմի բոլորի դեմ»։ Ըստ նրա, ես, իբր պատերազմամոլ բնույթ ունեմ։ Իմ բնույթն է վերջ դնել պատերազմներին»,- ըստ Bild պարբերականի՝ նշել է Թրամփը։





























