ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված իր 20 կետանոց հրադադարի ծրագրի երկրորդ փուլն «արդեն մեկնարկել է», հաղորդում է CNN-ը։

«Մեր տեսանկյունից՝ ամեն ինչ սկսվել է»,- ասել է նա՝ նստած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի կողքին՝ քննարկելով համաձայնագրի հաջորդ փուլի իրականացման վերաբերյալ։

ԱՄՆ նախագահը Եգիպտոսում հանդիպում է համաշխարհային առաջնորդների հետ՝ քննարկելու համար Գազայի հատվածի ապագան և Մերձավոր Արևելքում խաղաղությունը։