ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսում հոկտեմբերի 13-ին անցկացված գագաթնաժողովում մասնակցել է լուսանկարման արարողությանը: Reuters-ը հեռարձակում է միջոցառումը:
Արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և այլ համաշխարհային առաջնորդներ:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխում ընթանում է գագաթնաժողով, որտեղ նախատեսվում է Գազայի հարցով համաձայնագրի ստորագրումը:





























