ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զսպման վարժանքները՝ Steadfast Noon («Կայուն կեսօր»), մեկնարկել են հոկտեմբերի 13-ին: Զորավարժություններն անցկացվում են Հյուսիսային ծովում և կտևեն երկու շաբաթ, գրում է DW-ն: Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 14 անդամ երկրներից մոտ 2000 զինծառայող և 71 ինքնաթիռ:
Միացյալ Նահանգները կներկայացվեն կրկնակի կարողություններով չորս F-35 կործանիչներով, որոնք ի վիճակի են կրել ինչպես սովորական, այնպես էլ՝ միջուկային զենք:
«Կարևոր է նշել, որ այդ վարժանքներն անցկացվում են ամեն տարի: Մենք պետք է դա անենք, քանի որ դա կօգնի ապահովել մեր միջուկային զսպման առավելագույն հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը: Այն նաև հստակ ուղերձ է հղում ցանկացած պոտենցիալ հակառակորդի, որ մենք կպաշտպանենք և կարող ենք աշտպանել բոլոր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:




























