Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստան կատարած այցի ժամանակ անդրադարձել է թուրք-ռուսական ամուսնություններին՝ նշելով, թե թուրքական ընտանեկան մշակույթը շատ նման է ռուսականին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար կարեւոր են ռուս-թուրք ամուսնությունների աճը։ «Ռուս հարսերը շատ հարմար են թուրքական ընտանիքներին։ Թուրքական ընտանեկան մշակույթը շատ նման է ռուսականին։ Ռուս հարսերը նվիրված են իրենց ամուսիններին։ Իմ խորհրդականներից մեկն էլ ռուս աղջկա հետ է ամուսնացել»,-ասել է Դավութօղլուն։



























