Միշտ խոսում էին նրա մասին, որ Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվելու է Մերձավոր Արևելքում, բայց դա տեղի չի ունենա։ Ըստ Politico-ի՝ Եգիպտոսում՝ Գազայի գագաթնաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Տարիներ շարունակ, նախքան նախագահի թեկնածու լինելը, լսել եմ, որ Մերձավոր Արևելքը բանակցությունների համար ամենադժվար գործարքն է, և որ դա այն վայրն է, որտեղ կարող են տեղի ունենալ ամենամեծ խնդիրները, մասնավորապես՝ Երրորդ համաշխարհային պատերազմը»,- շեշտել է Թրամփը։