Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ Թրամփի տեսլականի հաջողությունը կախված կլինի գործընթացին նրա շարունակական նվիրվածությունից, հաղորդում է Al Jazeera-ն։

Դա ներառում է պատերազմող կողմերի վրա ճնշում գործադրելը և միջազգային զորքերի ներգրավումը և «նույնիսկ տեղակայումը տեղում», որոնք, ինչպես սպասվում է, Գազայի հրադադարի հաջորդ փուլում խաղաղապահ պարտականություններ կկատարեն։

«Մեզ անհրաժեշտ է ամերիկյան մասնակցություն, նույնիսկ տեղակայում տեղում, որպեսզի սահմանենք այս ուժերի առաքելությունը, նպատակները և մանդատը»,- նշել է Աբդելատին Associated Press-ի հետ զրույցում։