Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել չմտածել Նոբելյան կոմիտեի այն որոշման մասին, որով ԱՄՆ գործող նախագահին չի շնորհվել 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը։
«Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ չշնորհելը, հաշվի առնելով տարբեր Նոբելյան դափնեկիրների հայտարարությունները, նույնպես ընդունելի է։ Նրանք խոստանում են, որ նա անպայման կստանա Նոբելյան խաղաղության մրցանակը հաջորդ տարի։ Անձամբ ես նրան խորհուրդ կտայի շատ չմտածել Նոբելյան մրցանակ չստանալու համար։ Որովհետև այս դավաճանների շարքում լինելը, հավանաբար, նրան հարիր չէ։ Աշխարհի ժողովուրդները պետք է գնահատեն, թե ինչ են անում ԱՄՆ-ն և նրա նախագահը միջազգային ասպարեզում։ Միջազգային հանրության և աշխարհի ժողովուրդների գնահատականն ավելի կարևոր է, քան այս քաղաքականացված կառույցի (Նոբելյան կոմիտեի) գնահատականը», - ասել է Բելառուսի առաջնորդը համաշխարհային միջազգային իրավիճակին և բելառուսա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նվիրված հանդիպման ժամանակ։ Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է ԲելՏԱ լրատվական գործակալությունը։
Հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն հայտարարեց, որ այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը կհանձնվի Վենեսուելայի նախկին ընդդիմադիր պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոյին։





























