Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հայտարարել է ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի լուծարման մասին։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախագահի վարչակազմի Facebook-ի պաշտոնական էջի հայտարարությանը։

Նախագահի գտնվելու վայրը անհայտ է։ Ընդդիմությունը բանակցություններ է վարում նախարարության պաշտոնյաների հետ՝ իրենց կողմն անցնելու վերաբերյալ։