Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը, բայց այն այս անգամ ոչ թե արցախյան հիմնախնդրի, այլ կրթության կարևորության մասին է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը ենթադրեց, որ Փաշինյանը տեսել է, որ իր արցախյան բանակցային ստերը մեկ օր էլ չեն դիմանում ֆեյսբուքյան տիրույթում և պայթում են փուչիկի նման, նա որոշել է «պլաստինկեն» փոխել։

«Ավելի մեծ հակաքարոզչություն կրթության, քան դրա կարևորության մասին Նիկոլ Փաշինյանի զառանցանքներն են՝ դժվար է պատկերացնել»,- ասաց Աշոտյանը հիմնավորելով, որ Հայաստանի ամենակիսագրագետ, թերուս մարդը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը և վայելում բարեկեցիկ կյանք՝ բոլորի հաշվին։

«Հետևաբար իր կողմից կրթության քարոզչությունը փարիսեցություն է ու ցինիկություն»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Հայտնելով, որ սովորելն իրոք կարևոր է լավ ապրելու և արժանի քաղաքացի դառնալու համար՝ Աշոտյանը կոչ արեց «Սովորե՛ք Նիկոլի ինադու, կարծում եմ, որ իր օրինակը այլևս բացառություն է մեր պատմության մեջ, այլևս երբեք իր նման թերուս, անհայրենիք, անարժեք մարդ հայաստանում իշխանության չի լինելու։ Սովորեք ձեր համար, երկրի համար, Նիկոլի ինադու և նրան հանելու համար»։