Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հայտարարել է, որ աջակցում է կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնող խիստ վիճահարույց կենսաթոշակային բարեփոխման կասեցմանը, հաղորդում է France 24-ը։

Լըկոռնյուն հայտարարել է, որ օրենքը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջնային քաղաքականությունն է, կկասեցվի մինչև հաջորդ նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան 2027 թվականին։

Այս զիջումը, հավանաբար, նպատակ ունի համոզել ձախ կենտրոնամետ Սոցիալիստական ​​կուսակցության անդամներին չաջակցել անվստահության քվեարկությանը, որը կարող է հանգեցնել Լըկոռնյուն փխրուն կառավարության անկմանը, նշում է լրատվամիջոցը։