ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ողջունել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։
Իր ողջույնի խոսքի ժամանակ նա Միլեյին պատմել է Եգիպտոսում անցկացված Գազայի հրադադարի հարցով գագաթնաժողովի մասին։
«Մենք հիանալի հանգստյան օրեր անցկացրինք, հիանալի ժամանակ անցկացրինք Մերձավոր Արևելքում, ամեն ինչ շատ հետաքրքիր էր և շատ արագ տեղի ունեցավ։ Կարծում եմ՝ դա կհանգեցնի մի բանի, որն անճանաչելի կլինի Մերձավոր Արևելքի համար։ Մարդիկ չեն կարողանում հավատալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին մի քանի օրերին։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Սիրո նման մակարդակ։ Ես մասնակցել եմ յոթ այլ պատերազմների կարգավորմանը, ամբողջական կարգավորմանը։ Եվ դա շատ լավ ընկալվեց։ Բայց ես երբեք նման բան չեմ տեսել։ Լրատվամիջոցները շատ ազանվորեն լուսաբանեցին դա, և նույնիսկ կեղծ լուրերը, որոնց պակասը չկա, իրականում ազնվորեն լուսաբանեցին դա՝ զանազանության համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։





























