Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատին երկուշաբթի օրվա գագաթնաժողովից առաջ Associated Press-ին հայտնել է, որ պատերազմից հետո Գազայի հատվածի կառավարման համար ընտրվել են 15 պաղեստինցի տեխնոկրատներ։

Աբդելատին նշել է, որ Իսրայելի արդեն ստուգել է րանց անունները, սակայն անունները չի նշել։ «Մենք պետք է նրանց տեղակայենք Գազայի բնակիչների առօրյա կյանքը հոգալու համար, և Խաղաղության խորհուրդը պետք է աջակցի և վերահսկի Գազայի վերակառուցմանն ուղղված ֆինանսական հոսքերը»,- ասել է Եգիպտոսի արտգործնախարարը՝ նկատի ունենալով այն խորհուրդը, որը կկառավարի Գազայի հատվածը և որը կնախագահի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  

Աբդելատին նշել է, որ 15 անդամից բաղկացած կոմիտեն արդեն հաստատել են բոլոր պաղեստինյան խմբավորումները, դրանց թվում՝ ՀԱՄԱՍ-ը: Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի անդամները ողջունում են Թրամփի ծրագիրը։

«Անցումային շրջանում նրանք դեր չունեն։ Նրանք հանձնառու են դրան։ Ահա թե ինչու են նրանք աշխատում Պաղեստինի վարչական կոմիտե ստեղծելու ուղղությամբ, որը կստեղծվի Գազայի բնակիչների առօրյա կյանքը հոգալու համար»,- ընդգծել է Աբդելատին։

Իր հերթին, Իսրայելը պետք է կատարի Գազայից դուրս գալու պայմանները, որոնք հնարավորոթյուն կտան օգնության հոսք և վարչական կոմիտեի տեղակայում՝ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար, նշել է Եգիպտոսի արտգործնախարարը։

ՀԱՄԱՍ-ը ևս պետք է կատարի իր պարտավորությունները, հավելել է նա։

Եգիպտոսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Գերմանիայի աջակցությամբ Գազայի հատվածի վերակառուցման վերաբերյալ համաժողով կհյուրընկալի։