Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ծաղրել է նրանց, ովքեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանում են Կյուրոս Մեծ, հաղորդում է Mehr-ը։
Մոսկվայում տեղի է ունեցել աշխարհի առաջին մարդու իրավունքների խարտիայի (Կյուրոսի գլան) ընդունման 2550-ամյակին նվիրված արարողություն, որին մասնակցել են տարբեր երկրների դեսպաններ և մշակույթի սիրահարներ։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի պետական կինեմատոգրաֆիայի համալսարանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ծաղրել է նրանց, ովքեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել են Կյուրոս Մեծ։
«Ջալալին ընդգծել է մարդու իրավունքների հնագույն իրանական հրովարտակի կարևորությունը, որը մարմնավորում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ ազատությունը, հանդուրժողականությունը և մարդկային արժանապատվությունը, այն հակադրելով Մարդու իրավունքների ժամանակակից համընդհանուր հռչակագրին, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերին։ Նա շեշտել է Արևելյան և Արևմտյան քաղաքակրթությունների միջև պատմական անջրպետը մարդու իրավունքների առումով՝ նշելով, որ ազատության գաղափարը, ներառյալ կրոնական և մշակութային ազատությունները, իրանցիների կողմից վաղուց է ճանաչվել», - գրում է իրանական լրատվամիջոցը։
Ջալալին քննադատել է Թրամփին Կյուրոս Մակեդոնացուն հավասարեցնելու գաղափարը՝ հայտարարելով, որ «չի կարելի սատարել մի մարդու, ով պատասխանատու է Գազայում հազարավոր մարդկանց մահվան համար և միևնույն ժամանակ հայտարարել, որ նա պաշտպանում է մարդու իրավունքները»։





























