Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին դիմել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Թուրքիայից կրած 1-4 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո, կոչ անելով նրանց չհանձնվել և հիշել վրացական պետության երեքհազարամյա պատմությունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։
«Պարտությունից հետո կարևոր է միավորվելը, ցույց տալ ողջ ազգին, թե ով եք դուք, որ այդ ամենը պատահականություն չի եղել և որ դուք մեր երկրի հերոսներն եք, դա շատ կարևոր է։ Պարտությունից հետո արժանապատիվ մարդը, արժանապատիվ մասնագետը որոշվում է նաև նրանով, որ, իհարկե, պարտության հետ երբեք պետք չէ հաշտվել, բայց պետք է ընդունել այն, հաղթահարել, բարձր պահել գլուխը, շարունակել առաջ գնալ և բոլորի համար օրինակ լինել։ Մենք երեքհազարամյա երկիր ենք, մենք անցել ենք այս ճանապարհը, որովհետև ցանկացած անկումից հետո էլ ավելի ուժեղ ենք դարձել։ Մենք բարձրացել և առաջ ենք գնացել», - հայտարարել է Կավելաշվիլին։
Վրաստանի նախագահը, ով նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, Իզմիրում հանդիպումը դիտել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։




























