Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ընդգծել է, որ Թեհրանի համագործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կհամապատասխանի Իրանի խորհրդարանի ընդունած օրենքին, հայտնում է Tasnim-ը։
Չորեքշաբթի օրը նախարարների կաբինետի շաբաթական նիստի շրջանակում լրագրողների հետ կայացած զրույցում Էսլամին նշել է, որ այդպիսի համապատասխանությունը գնահատող մարմինը Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն է, որը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության կողմից տրամադրված զեկույցների վրա։
Էսլամին նաև քննադատել է ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարվածները չդատապարտելու և իր իրավական պարտավորությունները չկատարելու համար։





























