Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Կրեմլ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն Սիրիայում ռուսական ռազմաբազաներ տեղակայելու հարցը։

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արաբական երկրներից լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Դամասկոսը հետաքրքրված է Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանմամբ, չնայած նոր պայմաններում դրանք կարող են վերաօգտագործվել նոր խնդիրների համար։