Մեծ Բրիտանիան Ռուսաստանի նկատմամբ իր պատժամիջոցների ռեժիմի շրջանակում ավելացրել է 51 նոր ճշգրտում և 39 նոր նշանակում, ասվում է թագավորության կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նոր պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» 51 նավերին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց տարբեր ոլորտներում, ներառյալ էներգետիկան և պաշտպանությունը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Լուկոյլ»-ը և «Ռոսնեֆտ»-ը։

Ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանափակումների ցանկը ներառում է ակտիվների սառեցում, տնօրենների որակազրկում, տրանսպորտային պատժամիջոցներ և վստահության ծառայությունների նկատմամբ պատժամիջոցներ։