Գերմանիան համաձայնել է բանակցություններ վարել Թուրքիայի հետ Eurofighter կործանիչների հնարավոր մատակարարումների վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։
«Գերմանիայի կառավարությունը դրական է արձագանքել Airbus-ի նախնական հարցմանը՝ Թուրքիային Eurofighter կործանիչների մատակարարման շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», - ասել է նախարարության ներկայացուցիչը։ - «Այս ինքնաթիռներն օգտագործվում են ՆԱՏՕ-ի շրջանակներում հավաքական պաշտպանության համար»։ Նա հավելել է, որ արտգործնախարար Յոհան Վադեֆուլը ուրբաթ օրը կմեկնի Անկարա՝ թուրք գործընկերոջ հետ այդ հարցը քննարկելու համար։




























