ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ռուսաստանը հատուցի շարունակական ագրեսիայի համար։
«Եթե մենք ստիպված լինենք անել այդ քայլը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներդնել իր լուման այնպես, ինչպես ի վիճակի է միայն Միացյալ Նահանգները»,- հայտարարել է Հեգսեթը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված «Ռամշտայն» կոնտակտային խմբի նիստում։
Այսօր ավելի վաղ, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստից առաջ, Հեգսեթը դաշինքի դաշնակիցներին կոչ էր արել ավելացնել Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման ծախսերը։





























