Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթին տեղափոխող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել օդաչուի խցիկի ճաքած պատուհանի պատճառով։
Ըստ հաղորդագրությունների՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը Բելգիայից թռչում էր Միացյալ Նահանգներ, երբ Boeing-ը հետ է շրջվել Ատլանտյան օվկիանոսի օդում և ուղևորվել դեպի Մեծ Բրիտանիա։ Այնտեղ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, որը բարեհաջող է ավարտվել։
Հեգսեթը մասնակցում էր Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Պենտագոնի ղեկավարը պահանջել է, որ եվրոպացի դաշնակիցներն իրենց սեփական կարողությունների զարգացման գործում ավելի շատ ներդրումներ կատարեն Կիևին հետագա աջակցելու համար։





























