ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ հույս ունի Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ 2026 թվականին։
«Ես չեմ կարծում, որ որևէ [ամերիկացի] նախագահ գոնե մեկ պատերազմ է կանգնեցրել։ Ես ութ ամսում ութ պատերազմ եմ կանգնեցրել։ Ստացե՞լ եմ արդյոք Նոբելյան մրցանակ։ Ոչ», - ասել է նա չորեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ։
«Կարո՞ղ եք հավատալ դրան։ Նույնիսկ ես ասացի, որ դա անհնար է։ Բայց կասկածում եմ, որ հաջորդ տարի ավելի լավ կլինի», - հավելել է Թրամփը։





























