Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև Դուշանբեում վերջերս կայացած հանդիպումը։

«Իրականում Իլհամ Ալիևը պաշտպանել է ողջ Կովկասի պատիվը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, - և օրինակ է ծառայել մյուս բոլորին։ Պատահական չէ, որ նրանք, ովքեր նախկինում Արևմուտքում խուսափում էին Ադրբեջանից, այժմ հերթ են կանգնել, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն այդ երկրի նախագահին», - գրել է Սաակաշվիլին։