Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է մինչև երկուշաբթի երկաթե կարգուկանոն հաստատել բենզալցակայաններում կուտակված հերթերը վերացնելու համար։ Ըստ БЕЛТА գործակալության՝ երկրի ղեկավարը նման հայտարարություն է արել Մինսկում անցկացված հանդիպումների ժամանակ։

Դիմելով վարչապետ Ալեքսանդր Տուրչինին՝ Լուկաշենկոն հաստատել է նախորդ օրը լրագրողների հետ հարցազրույցում՝ ներքին շուկան բավարար ծավալով նավթամթերքով ապահովելու վերաբերյալ իր հայտարարությունը։ «Դու ճիշտ ասացիր երեկվա քո հարցազրույցում. մենք ոչ մի դեպքում չպետք է նեղացնենք բելառուսներին։ Բելառուսի շուկան սրբազան է»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկություններ է ստանում, ըստ որոնց մարդիկ բողոքում են հերթերից. «Ոմանք արդեն (կարդում եմ). «Գիտեք, բենզալցակայաններում երկար հերթեր են»»։

Բելառուսի նախագահն պատմել է, որ սկզբում հետաքրքրվել է, թե որն է այս իրավիճակի պատճառը և արդյոք կառավարությունը չի կատարում՝ ներքին շուկան վառելիքով բավարար ծավալով ապահովելու իր հրահանգը։ Սակայն պարզվել է, որ խնդիրն այն է, որ ավտոմեքենաները լիցքավորելուց բացի, բենզալցակայանների հաճախորդները նաև օգտվում են ճաշարանի ծառայություններից։ «Ավտոմեքենաները կայանված են խաչաձև, ոչ ոք չի կարող անցնել։ Իսկ նրանք սուրճ են խմում սրճարանում»,- ասել է պետության ղեկավարը։

Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ մի ժամանակ մարդիկ բառացիորեն պահանջում էին, որ յուրաքանչյուր բենզալցակայանում հարակից ապրանքներ վաճառվեն և, օրինակ, սուրճ խմելու հնարավորություն ընձեռվի։