Այս պահին ես զրուցում եմ նախագահ Պուտինի հետ, Truth Social-ի իր էջում քիչ առաջ գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զրույցը դեռ շարունակվում է, այն երկար կտևի։ Երբ ավարտվի, թե ե՛ս, թե՛ նախագահ Պուտինը կտեղեկացնենք դրա բովանդակության մասին։ Շնորհակալ եմ այս հարցի շուրջ ձեր ուշադրության համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ սպասվող հեռախոսազրույցի մասին հայտնել էր ամերիկյան Axios պարբերականը։ Աղբյուրը նշել էր, որ նախագահները քննարկելու են Ուկրաինայի հարցը։




























