Իլինոյիսի միլիարդատեր նահանգապետ Ջեյ Բի Փրիցքերն անցյալ տարի Լաս Վեգասի խաղատանը բլեքջեքով 1.4 միլիոն դոլար է շահել, ինչի մասին հայտնի է դարձել նրա եկամուտների հայտարարագրից, հաղորդում է NBC News-ը։
Փրիցքերը, որը երրորդ անգամ է պատրաստվում առաջադրվել նախագահական ընտրությունների համար և 2028 թվականի թեկնածուների կարճ ցուցակում է, պատրաստվում է շահած գումարը տրամադրել բարեգործական կազմակերպությաը։ Դատելով նրա քարոզարշավից՝ նա, ըստ երևույթին, սիրում է նաև պոկեր խաղալ և պոկերի բարեգործական մրցաշար է հիմնել։
Նահանգապետն ու կինը նախորդ տարվա համար ընդհանուր 10.6 միլիոն դոլարի եկամուտ են հայտարարագրել։ Խաղամոլ լինելու մեղադրանքները նրա հասցեին սաստկանում են այն ժամանակ, երբ նա էլ ավելի սուր է քննադատում Սպիտակ տան վարած քաղաքականությունը։





























