Լուրեր են տարածվում, որ Կոնգրեսի անդամները քննարկում են Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ կիրառելու երկկուսակցական օրինագծի առաջմղումը, հաղորդում է BBC News-ը։
Սենատում առաջատար հանրապետական Ջոն Թունը լրագրողներին հայտարարել է, որ «ժամանակն է» քվեարկել օրինագծի վերաբերյալ, որը արդեն որոշ ժամանակ մշակման փուլում է։
«Ըստ իս, ժամանակը եկել է... մենք պետք է գործենք»,- ասել է նա։
Թունը հավելել է, որ իրենք փորձում են լուծել օրինագծի տեխնիկական խնդիրները, սակայն հույս ունեն մոտ օրերս քվեարկություն նշանակել։
Սենատորները, ըստ տեղեկությունների, միաժամանակ աշխատում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Վաշինգտոնում երկկուսակցական հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։




























