«Մեզ էլ են «Թոմահավկներ» պետք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Մենք շատ ունենք դրանցից, բայց մեզ դրանք պետք են։ Մենք չենք կարող հյուծել մեր երկիրը։ Դրանք շատ կարեւոր են։ Դրանք շատ հզոր են։ Դրանք շատ ճշգրիտ են։ Դրանք շատ լավն են։ Բայց դրանք մեզ էլ են պետք։ Ես չգիտեմ, թե ինչ կարող ենք մենք անել դրա հետ կապված»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Թրամփը նշել է, որ հարցրել է Պուտինին «Թոմահավկների» մասին. «Ես Պուտինին ասացի. «Դուք չե՞ք առարկի, եթե ես ձեր հակառակորդներին մի քանի հազար «Թոմահավկ» տամ»։ Նրան դուր չի եկել այդ միտքը»։
Ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ին, Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պետք է հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նախկինում ենթադրվում էր, որ նրանց զրույցի թեմաներից մեկը կլինի Կիեւ Tomahawk թեւավոր հրթիռների մատակարարումը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին զգուշացրել է, որ Կիեւ հրթիռների մատակարարումը զգալիորեն կվնասի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերություններին, ինչպես նաեւ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարներին։





























