Մոնղոլիայի վարչապետ Գոմբոժավին Զանդանշատարը հրաժարական է տվել, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
«Մոնղոլիայի վարչապետ Գոմբոժավին Զանդանշատարը հրաժարական է տվել»,- նշվել է հաղորդագրությունում։
Զանդանշատարը վարչապետ էր դարձել հունիսին։ Նրան առաջադրել էր Մոնղոլիայի ժողովրդական կուսակցությունը, որը 2024թ. ընտրությունների արդյունքներով ստացել է տեղերի մեծամասնությունը խուրալում՝ խորհրդարանում։
Գոմբոժավին Զանդանշատարը 1987-1992թթ. ուսումնասիրել է ֆինանսներ եւ էկոնոմիկա Իրկուտսկի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (ներկայում՝ Բայկալի պետական համալսարան)։ 2019-2024թթ. եղել է խորհրդարանի խոսնակը, 2024-ից գլխավորել է Մոնղոլիայի նախագահի աշխատակազմը։





























